«Գլոբբինգը» հրաժարվում է ապրանքը տեղ հասցնել Ռուսաստանից

Հայաստանում գործող ամերիկյան «Գլոբբինգ» ընկերության միջոցով օնլայն առևտուր անող ՀՀ քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը, ըստ որի, «Գլոբբինգը» խնդիրներ ունի ՌԴ փոստային ծառայությունների հետ։ Արդյունքում` ՀՀ-ից պատվիրված ապրանքները հասնում են Մոսկվա, բայց այնտեղից Հայաստան չեն առաքվում:

«Գլոբբինգ» ընկերությունից թերթի հարցմանն իր պատասխան ասել են, որ մարտի 1-ից ՌԴ փոստային ծառայության հետ չեն աշխատում:

Թերթը եզրակացնում է, որ ՌԴ փոստային ծառայության հետ «Գլոբբինգի» ունեցած խնդիրների պատճառով տուժում են ՀՀ քաղաքացիները։ Իսկ «Գլոբբինգը»՝ որպես մատակարար ընկերություն, չի ցանկանում իր վրա պատասխանատվություն վերցնել, տեղեկացնում է armeniasputnik.am:

Основная тема: