Ակտիվիստները ազատ են արձակվել

Քիչ առաջ #SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել Ոստիկանության Կենտրոնի բաժնից:

Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ ոստիկանության բաժին է բերվել 9 անձ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար. այն է՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը։ Ոստիկանություն բերված բոլոր քաղաքացիներին բաց են թողել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը բերվել են ոստիկանության Կենտրոնի բաժին:

Վաղ առավոտից նրանք և մի շարք այլ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։

Antifake կայքի տեղեկություններով՝ #SutNikol նախաձեռնության անդամներից 9 հոգի բերվել են ոստիկանության բաժիններ: Ըստ կայքի տեղեկությունների, ոստիկանության բաժիններ բերված նախաձեռնության անդամները հրաժարվել են բացատրություններ տալ: