Նազարբաևը նամակ է հղել Քոչարյանին

Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ նամակում Նազարբաև նշել է, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները՝ հույս հայտնելով, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն, տեղեկացնում է NEWS․am-ը։