Էդմոն Մարուքյան․ Ռեֆորմները ուշանում են

Արդեն լրանում է մեկ տարին, ինչ Հայաստանում գործադիր իշխանությունը մեկ ուժի ձեռքում է եւ բազմաթիվ ռեֆորմներ, որ պետք է արվեին, ուշանում են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մենք ունենք անհանգստություն դրա հետ կապված: Մեր գործընկերներին կոչ ենք անում արագացնել կարեւոր ռեֆորմները բերել ԱԺ: Դրա ուշացումը հետագայում հղի է այդ ռեֆորմները չանելու վտանգով, որովհետեւ այն հնարավորությունները, որ այսօր ունենք մեկ տարի հետո կարող ենք չունենալ: Մարուքյանի հեռախոսին կամ դուռը փակելուն հետեւելու փոխարեն պետք է աշխատել: Իրենք ստացել են շատ մեծ վստահություն այդ աշխատելու համար, ոչ թե մեզ վրա գոռգոռալու համար: Մարդիկ կան աշխատում են, մարդիկ կան չեն աշխատում»,-ասաց Մարուքյանը, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: