2019-04-17 11:26
Լրատվական գործակալություններ
0
Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց ՍԴ
Ազգային ժողովում այսօր փակ գաղտնի քվեարկության արդյունքում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց։
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ թեկնածուին կողմ է քվեարկել 24 պատգամավոր, դեմ՝ 75։
Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր։