Լավրովը հուսալու հիմքեր ունի

Մոսկվայի կարծիքով՝ Բաքվի և Երևանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում վերջին պայմանավորվածությունները թղթի վրա չեն մնա: Այս մասին չորեքշաբթի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է իր սերբ գործընկեր Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների արդյունքներով, փոխանցում է News.am-ը:

«Ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով՝ մթնոլորտ զգալով, որում հիմա աշխատանքն ընթանում է, ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ ե՛ւ Բաքուն, ե՛ւ Երևանը շահագրգռված են, որ այս անգամ պայմանավորվածությունները թղթի վրա չմնան,- ասել է Լավրովը: - Մենք դրան [իրականացմանը] կօգնենք»: