2019-04-17 19:16
Լրատվական գործակալություններ
Հայաստանը պատրաստ է Սիրիայում գործակցել ՄԱԿ-ի հետ
Հայաստանը պատրաստակամ է Սիրիայում իր մարդասիրական առաքելության գործողությունները համադրել ՄԱԿ-ի կառույցների աշխատանքների հետ, տեղեկացնում է Մեդիամաքս-ը:
Այդ մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինի հետ հանդիպման ժամանակ:
«Նախարարը ներկայացրել է Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության մանրամասները և հայտնել գործողությունները ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կամ այլ կառույցների աշխատանքների հետ համադրելու և համակարգելու՝ հայկական կողմի պատրաստակամությունը», - ասված է հաղորդագրության մեջ: