2019-04-22 08:29
Լրատվական գործակալություններ
0
Շնորհավորանքներ Զելենսկուն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Զելենսկիին ուկրաիներեն արված թվիթերյան գրառման միջոցով:
«Սրտանց շնորհավորում եմ Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի Նախագահի ժողովրդավարական ընտրություններին համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Վստահ եմ՝ այդ պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրովիչ, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ բարեկամական հարաբերությունները զարգանան նոր մակարդակում եւ ծառայեն մեր ժողովուրդներին: Մաղթում եմ Ձեզ հաջողություն»,-գրել է նա, տեղեկացնում է News.am-ը: