C-400-ի հետ կապված իրավիճակը պետք է անհանգստացնի Իրանին

Ադրբեջանին Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր փոխանցումը պետք է անհանգստացնի Իրանին։ Այդ մասին հայտարարեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով իրավիճակի նման զարգացումը։

«Նման համակարգերի տեղակայումը Ադրբեջանի տարածքում պետք է անհանգստացնի ոչ միայն Հայաստանին։ Առաջին հերթին այն պետք է առաջացնի Իրանի անհանգստությունը։ Կարծում եմ՝ եթե կա համակարգերի տեղակայման որ ևէ լուրջ հնարավորություն, Իրանի կողմից արձագանք կլինի»,- նշեց փորձագետը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական ԶԼՄ-ների պնդումներին, թե «Բաքվի համար այդ համակարգերը կար ևոր են Հայաստանի ունեցած «Իսկանդեր» միջին հեռահարության բալիստիկ հրթիռների սպառնալիքը չեզոքացնելու համար, փորձագետը ընդգծեց, որ ո՛չ Ս-400-ները, ո՛չ Ս-300-ները «Իսկանդերը» ոչնչացնել չեն կարող։ Որքան էլ ուզենա հակառակորդը գունազարդել իրականությունը, համակարգերի իրական հնարավորությունները մեծ չեն»։

Սրա հետ մեկտեղ, հիշեցրեց փորձագետը, մատակարարը պետք է հետ ևի նրան, թե ում ձեռքում վերջում կհայտնվեն հրթիռները՝ հաշվի առնելով, որ Ս-400-ները հենց Ռուսաստանի սպառազինությունն են։