ՀՀ իշխանության երեք ղեկավարները միասին այցելել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` կառավարության անդամների ուղեկցությամբ, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

ՀՀ իշխանության անդամները ծաղկեպսակ տեղադրեցին հուշահամալիրի մոտ, ապա Անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության սրբադասվածների հիշատակը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը ննջեցյալների հանգստյան կարգ կատարեց հուշահամալիրում։

Ի դեպ, Ցեղասպանության տարելիցին սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է հուշահամալիր` ՀՀ վարչապետի պաշտոնում։ 2018թ.–ի ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդ էր այցելել «Իմ քայլը» նախաձեռնության անդամների ու քաղաքացիների ուղեկցությամբ` Հանրապետության հրապարակից մեկնարկած քայլերթովտեղեկացնում է armeniasputnik.am։

 

 

Основная тема:
Теги: