Հայկ Ա. Մարտիրոսյան․ Վարչապետը իրականությունից կտրվել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրականությունից կտրվել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

«Ես զարմանում էի, ասում էի՝ արդյոք չե՞ն տեսնում, որ իրենց վարկանիշն իջնում է, ինչի՞ վրա է հիմնվում, գուցե թքած ունեն, որովհետեւ արդեն խորհրդարանում մեծամասնություն ունեն, պարզվեց, որ պատասխանը շատ պարզ է, այդ պատասխանը տվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցներից մեկում՝ նշելով, որ վարկանիշը չի իջնում, վարչապետը 100 տոկոսով վստահ է, որ վարկանիշը չի իջել։ Այսինքն ունենք հստակ տեսարան, երբ մարդը իրականությունից կտրվել է»,–նշեց նա։

Քաղաքագետի կարծիքով՝ տեղի է ունեցել իշխանափոխություն, վատ թագավորը փոխվել է լավ թագավորով. «Կարեւոր հեղափոխությունը շատ փոքր, անգամ վիրավորական իշխանափոխության վերածվեց։ Վատ թագավորին փոխեցինք լավ թագավորով, որը վատ թագավորի հագուստը հագնելով բացառված չէ, որ ինքն էլ դառնա վատ թագավոր», տեղեկացնում է NEWS.am։

Основная тема:
Теги: