Կին-ձեռներեցները հավաքվել են միջազգային համաժողովի

Երևանում ընթանում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը, որը Հայաստանում անցկացվում է առաաջին անգամ, տեղեկացնում է News.am:

Համաժողովին ներկա է և ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ Հայաստանում բնակչության մեծամասնությունը կանայք են և տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ կեսը ևս կանայք են:

Փաշինյանը հայտարարեց, որ դժվար թե Հայաստանում տնտեսական հեղափոխությունը հաջողության հասնի, եթե մենք չխթանենք կանանց ձեռներեցությունը:

Նշենք, որ համաժողովին մասնակցում են և ելույթներով հանդես կգան Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ -ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրետ Ֆարնուորթը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի FCEM-հայաստանյան նախագահ, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի նախագահ Լիլիթ Ասատրյան, Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) նախագահ Մարի Քրիստին Օղլին: