Էկոնոմիկայի նախարարություն. Միայն 7-9 հազարն են նոր աշխատատեղեր

Երբ մենք Ազգային ժողովին էինք ներկայացնում կառավարության ծրագրով կատարված աշխատանքի մասին հաշվետվությունը, քննարկում էինք 37 հազար նոր աշխատատեղերի մասին տվյալները: Այս մասին ապրիլի 26-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվող Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ երկրում «թավշյա հեղափոխությունից» հետո 50 հազար նոր աշխատատեղ է հայտնվել:

Ընդ որում՝ նա ընդունեց, որ նվազագույնը 38 հազար աշխատատեղեր ստվերից դուրս բերվածներն են: «Այսինքն՝ մոտ 7-9 հազարը նոր աշխատատեղ է եղել: Հետևաբար, հիմք ընդունելով իմ գործընկերների որոշակի փորձագիտական գնահատականը՝ կարող եմ ենթադրել, որ ավելի վաղ հայտարարված 50 հազար աշխատատեղերից միայն 10-12 հազարն են իսկապես նոր, իսկ 38-40 հազարը ստվերից դուրս բերվածներն են»,- ընդգծեց Խաչատրյանը: