Կնքվել են ավելի քան 64 միլիարդ դոլարի համաձայնագրեր

«Մեկ գոտի մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին մասնակցած ընկերությունները ավելի քան 64 միլիարդ դոլարի համաձայնագրեր են կնքել, ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Համաժողովի ընթացքում գործարար գագաթնաժողովին մասնակցող ընկերությունների շատ ներկայացուցիչներ կային: Նրանք ստորագրել են ավելի քան 64 մլրդ դոլարի համաձայնագրեր», - ամփոփիչ մամուլի ասուլիսում ասել է Սի Ցզինպինը:

Նա հավելել է, որ համաժողովի ընթացքում բոլոր կողմերը 283 նախագծերի շուրջ կոնսենսուսի են եկել, այդ թվում միջկառավարական համաձայնագրեր և գործնական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել:

«Մեկ գոտի մեկ ճանապարհ» երկրորդ համաժողովը Պեկինում անցկացվեց ապրիլի 25-27-ը, դրան մասնակցեցին պետությունների և կառավարությունների 37 ղեկավարներ, այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: