2019-04-29 17:15
Լրատվական գործակալություններ
Հակառակորդը կրակել է հայկական դիրքերի և Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի ուղղությամբ
Այսօր՝ ապրիլի 29-ին, հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ճանապարհի ուղղությամբ: Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Ադրբեջանական կողմը ժամը 13:00 սահմաններում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Որևէ վնաս չի պատճառվել», - ասաց Հավհաննիսյանը:
Հայկական ԶԼՄ-ները հայտնում են, որ հակառակորդը կրակել է նաև Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի վրա:
Վերջին անգամ Բաղանիսի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակ էր բացել 2018 թ.-ի սեպտեմբերի 12-ին, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: