Հարցաքննվել է Սամվել Ալեքսանյանը

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ հավելելով, որ Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով՝ հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առևանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի՝ իրեն առևանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 1-ին մասով և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ մարդուն առևանգելը, որն ուղեկցվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։