2019-05-02 16:08
Լրատվական գործակալություններ
Գինու օրերին Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկությունը կփակվի
Մայիսի 3-ին և 4-ին կսահմանափակվի մայրաքաղաքի Սարյան և Մոսկովյան փողոցի երթևեկությունը։
Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Հարգելի համաքաղաքացիներ, մայիսի 3-ին՝ ժամը 12:00-23:00-ը և մայիսի 4-ին՝ ժամը 12:00-23:00-ը «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով Երևանի Պուշկին-Սարյան-Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների հատվածում կսահամանափակվի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, տեղակացնում է arka.am-ը: