Հասմիկ Գրիգորյանն արժանացել է օպերային «Օսկար»-ի

Օպերային հայտնի երգչուհի Հասմիկ Գրիգորյանը «International Opera Awards» մրցանակաբաշխության շրջանակներում (այն նաև անվանում են օպերային «Օսկար») ճանաչվել է տարվա լավագույն սոլիստ։ Ավելի վաղ՝ 2016թ.-ին, Գրիգորյանը լավագույնն էր ճանաչվել երիտասարդ սոլիստների շրջանում։

«Այժմ նա պատմականորեն միակն է, որն այս տասնամյակների ընթացքում ստացել է երկու մրցանակները՝ որպես երիտասարդ կատարող, ինչպես նաև ներկայիս գլխավոր մրցանակը»,- ասել է ռեժիսոր և «Vilnius city opera»-ի ստեղծագործական ղեկավար Դալիա Իբելխաուպտայտեն։

«Օպերայի լավագույն սոլիստ» տիտղոսը Հասմիկ Գրիգորյանին շնորհվել է Ռոմեո Կաստելուչիի օպերայում Սալոմեի դերակատարման համար, որը ներկայացվել է նախորդ տարի Զալցբուրգի փառատոնին։ «Դա այն բեմադրությունն է, որում ռեժիսորը Հասմիկին «նետել է» համաշխարհային արենա որպես A կարգի սոլիստ։ Ինչպես New York Times-ը, այնպես էլ մյուս հրատարակությունները գրում էին, որ Գրիգորյանը սոպրանոների համաշխարհային Օլիմպ մուտք է գործել հենց այս դերով»,- նշել է Իբելխաուպտայտեն։

International Opera Awards մրցանակաբաշխությունը ստեղծվել է 2012թ.-ին անգլիացի գործարար և օպերային արվեստի սիրահար Հարի Հեյմանի և Opera Magazine-ի խմբագիր և The Sunday Telegraph-ի երաժշտական քննադատ Ջոն Էլիսոնի կողմից, որն այժմ գլխավորում է ժյուրիի կազմը։

Աղբյուրը՝ Delfi

Լուսանկարները՝ Facebook, Delfi

Основная тема:
Теги: