Շարմազանով․ էդ ինչի՞ եք առավոտից մինչև ուշ երեկո հանրապետականից խոսում»

Բա որ հանրապետականը անելիք չունի, էդ ինչի՞ եք առավոտից մինչև ուշ երեկո հանրապետականից խոսում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, տեղեկացնում է NEWS.am:

Նա, մասնավորապես, նշել է.

«Թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը մերկ եք,

Վերջին օրերին «սպիտակների» հեղկոմի ներկայացուցիչները զավեշտալի ակտիվություն են ցուցաբերում իրար հերթ չտալով՝ խոսելով հանրապետականի անելիք չունենալու կամ լուսանցքում հայտնվելու մասին:

Նախ, այ բացի քայլելուց այլ բանի անընդունակ այլևս վայ պետական պաշտոնյաներ, բա որ հանրապետականը անելիք չունի, էդ ինչի՞ եք առավոտից մինչև ուշ երեկո դուք և ձեր ժամանակավոր շեֆ Փաշինյանը հանրապետականից խոսում:

Թե՞ ձեզ նյարդայնացնում է օր-օրի գահավիժող լեգիտիմությունն ու հասարակության առջև ուշ թե շուտ հաշվետու լինելը:

Զազրախոսելու փոխարեն ձեր խոստացածները կատարեք ժողովրդի առաջ:

Մեկ տարվա ընթացքում չկա ոլորտ, որտեղ առաջընթաց ապահոված լինեք, բացի մարդ բռնելու ու աննպատակ ճղճղալու ոլորտից:

Հ.Գ.

Մտքովս Անդերսենի հեքիաթն անցավ. թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը մերկ եք ու փուչ»:

Основная тема:
Теги: