«Transparency International». Կառավարությունը չունի ոչ ճանապարհային քարտեզ, ոչ էլ ռազմավարություն

6,5 տոկոսանոց տնտեսական աճը չի ցուցադրում, թե տնտեսությունում տեղի են ունենում լուրջ հեղափոխական փոփոխություններ։

Այս մասին մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Օկտանյանը։ Նրա կարծիքով՝ տնտեսությունում և այլ ճյուղերում կարելի է հանդիպել միայն հայտարարությունների, բայց այսօր երկրի կառավարությունը ճանապարհային քարտեզ չունի։ «Չկա լուրջ ձևավորված տեսլական, չկա ռազմավարություն, թե ինչպես կարելի է հասնել այդ ամենին, և առհասարակ ուր ենք մենք գնում։ Ներկա պահին ես տեսնում եմ միայն բարի մտադրություններ, ոչ ավելին»,- ասել է Օկտանյանը։ Ընդ որում՝ նա չի կարծում, որ ի տարբերություն նախորդների՝ գործող իշխանությունները ամեն բան անում են իրենց աշխատանքի իմիտացիայի համար։