ԱԺ նախագահը մոռացել էր Շուշիի ազատագրման օրվա մասին

Այսօր Ազգային ժողովում մի քանի օրինագծի քվեարկությունից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վարման կարգող հայտարարեց. «Հարգելի գործընկերներ, այսօր մեր Հանրապետությունում եռատոն է, չգիտեմ՝ ինչու երկրորդ անգամ միտում եմ տեսնում, չի շնորհավորվում։ Ուզում եմ բոլորին, հայ ժողովրդին շոնրհավորեմ Շուշվա ազատագրման օրվա կապակցությամբ»։

Նրա խոսքից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին։

Դրանից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց. «Իսկապես, շնորհավորում եմ բոլորին»։

Այնուհետև Սասուն Միքայելյանը դահլիճից դուրս եկավ՝ ասելով. «Շնորհակալություն»։

ԱԺ նախագահն էլ շարունակեց. «Ձեզ էլ ենք շնորհակալ, որ հիշեցրիք»։

Այնուհետև ԱԺ նախագահն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Շնորհավորում եմ բոլորիս Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ Դժվար է գերագնահատել այդ հաղթանակի դերը մեր Ազատամարտում։

Հավերժ փառք նրանց, ովքեր կերտեցին այդ փառահեղ հաղթանակը»։

Основная тема:
Теги: