Կա Գետաշենի, Հյուսիսային Արցախի, Նախիջևանի հարցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանն ամեն ինչ անում է բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության վերականգնման համար: Այս մասին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանն ասաց NEWS.am-ի հետ զրույցում:

       

Նրա խոսքով՝ դրա համար ժամանակ կպահանջվի:

«Ադրբեջանը կդիմադրի: Դժվար կլինի, բայց այլ ճանապարհ չկա», - նշեց Դավիթ Բաբայանը:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծեց, որ անցյալին վերադարձ չկա:

«Արցախն այս կամ այն ձևով չի լինի Ադրբեջանի կազմում: Եվ նախկին սահմաններին վերադարձ չկա: Արցախը «տարածքների հարց» չունի: Սակայն կա սահմանների հարց և այն ավելի լայն է, դա վերաբերում է Գետաշենին, Հյուսիսային Արցախին, Նախիջևանին և այլն», - հիշեցրեց Բաբայանը:

Պատասխանելով ժողովուրդների խախաղությանը նախապատրաստելու մասին հարցին, Բաբայանը նշեց, որ դա մարդասիրական թեզ է և Արցախը դրա մասին վաղուց է խոսում:

«Պետք է պատմանական հաշտության հասնել: Մինչ այդ անհնար է առաջընթաց սպասել: Սակայն գործընթացը կարող է տարիներ տևել և դրա համար բանակը պետք է միշտ պատրաստ լինի», - ասաց Բաբայանը: