Փաշինյանը և Ալիևը զրուցել են արցախյան հարցի վերաբերյալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում, որտեղ նրանք մասնակցել են Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված տոնական ընթրիքի, տեղեկացնում է newsarmenia.am:

«Մենք կարճ զրույց ենք ունեցել պարոն Ալիևի հետ: Դա ընդհանուր զրույց էր Լեռնային Ղարաբաղի հարցի ընթացիկ իրավիճակի մասին», - ասաց նա լրագրողների հետ զրույցում երկուշաբթի երեկոյան, հայտնում է ՏԱՍՍը:

«Վստահ եմ, որ բանակցային գործընթացը կշարունակվի, և հիմա շատ կարևոր է վերադարձնել Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ: Առանց Լեռնային Ղարաբաղի հնարավոր չէ ունենալ հարցի իրական կարգավորում», - նշեց վարչապետը:

Основная тема:
Теги: