Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում դատարանի շենքի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստից շուրջ 2 ժամ առաջ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում, որոնց մինչ այդ նաև ավտոերթ էին անցկացրել, տեղեկացնում է NEWS.am։


Քիչ անց դատարանի առաջ բողոքի ակցիա սկսեցին նաև իշխանության կողմնակիցները, որոնք պնդեցին, որ եկել են հակակշիռ լինելու Քոչարյանի աջակիցներին։ Իշխանության աջակիցները վանկարկում են «Նիկոլ, վարչապետ», իսկ Քոչարյանի աջակիցները՝ «Ազատություն, նախագահին»։

Դատարանի բակում կենտրոնացված են մեծ թվով ոստիկանական ուժեր, որոնք հսկում են կարգուկանոնը։

Դատարանի բակում արգելապատնեշներ են տեղադրվում։

Հիշեցնենք, որ այսօրվա նիստին դատարանը պետք է Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշում կայացնի։ Երեկ՝ մայիսի 13–ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը, Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրեցին Քոչարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ համարելով, որ նա այս գործով անկողմնակալ և անկախ դատավոր չէ։

 

Основная тема:
Теги: