Հռչակագիրը ստորագրեց միայն Մոգերինին

Մայիսի 13-14-ին Բրյուսելում անցկացվում է ԵՄ Արևելյան գործընկերության 10 տարվան նվիրված հոբելյանական համաժողովը՝ ծրագրի մասնակից երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում է Panorama.am։

Պարզվում է, ամեն ինչ հարթ չի անցել։ ԵՄ արտաքին գործերի նախարարներն ու Արևելյան գործընկերության 6 երկրների արտաքին գործերի նախարարներն իջեցրել են 10-ամյակին նվիրված հոբելյանական հայտարարության մակարդակը։ Ինչպես հայտնել է «Ազատություն ռադիոկայանի» եվրոպական ծառայության աղբյուրը, հայտարարության մակարդակի իջեցման պատճառը եղել է Ադրբեջանը, որը դժգոհ է եղել, քանի որ հայտարարության մեջ չի նշվել «տարածքային ամբողջականություն» տերմինը։

ԵՄ ղեկավարները, սակայն, չեն տրվել Ադրբեջանի դժգհությանն ու սպառնալիքներին ու հայտարարությունը չեն փոփոխել, որի արդյունքում, բոլոր մասնակիցների փոխարեն, փաստաթուղթը ստորագրել է միայն համաժողովը նախագահող ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Ֆեդերիկա Մոգերերին ու այն ստացել է «Նախագահողի ամփոփում» անունը։

Նշվում է, որ դժգոհ են եղել նաև Վրաստանն ու Ուկրաինան, քանի որ հայտարարությամբ Բրյուսելը չի ճանաչել այդ երկրների «եվրոպական ձգտումները»։

Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերության մեկնարկը տրվել է 2009թ.-ին և ԵՄ ու Արևելյան գործընկերության ղեկավարների վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2017թ.-ին Բրյուսելում։