Ադրբեջանը հարձակողական բնույթի հերթական զորավարժությունները կանցկացնի

Մայիսի 20-24-ը Ադրբեջանում կանցկացվեն լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ՝ տարբեր տեսակի զորքերի, ռազմական միավորումների ու ազգային բանակի ստորաբաժանումների ներգրավմամբ, տեղեկացնում է NEWS.am:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ զորավարժությունները ղեկավարելու է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Զորավարժությունների հիմնական թեման գիշերային ժամերին թշնամու հարձակումը հետ մղելն է, նրան տարբեր ուղղություններովմ հարվածներ հասցնելը և հարձակմանն անցնելը:

Տեղեկության համաձայն՝ զորավարժություններին ներգրավվելու են մինչև 10 հազար զինծառայողներ, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 35 ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

Մարտական հրաձգությամբ զորավարժությունները կանցկացվեն գիշերային ժամերին տարբեր զորավարժարաններում:

Основная тема:
Теги: