Բեքարյան. Գիտակցաբար թե ոչ, վարչապետն այսօր նշանակեց հնարավոր պատերազմի դեպքում մեղավորներին

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին նշել է՝ այն կարելի է համարել պատմական։

«Պատերազմ հայտարարելով դատական համակարգին` վարչապետը երկիրը տանում է տոտալ բռնապետության:

Բոլոր գեղեցիկ, վերացական ու առաջին հայացքից ականջ շոյող ձևակերպումներն ընդամենը շիրմա են, փաթեթավորման գործիք...

Թվում է սրանից վատ էլ ի՞նչ կարող է լինել: Բայց փաստորեն կա, և վարչապետի նույն ելույթում:

Գիտակցաբար թե ոչ, վարչապետն այսօր նշանակեց հնարավոր պատերազմի դեպքում մեղավորներին, ու նշանակեց` ներսից:

Գիտակցե՞ց արդյոք - ի՞նչ կարգի մարտահրավեր ստեղծեց Հայաստանի ու Արցախի անվտանգությանը - շրջանառելով «դավադիր պատերազմի հրահրման» վերաբերյալ իր երևակայության ծնունդ - եզրույթը:

Հ.Գ. Կարծում եմ այս ելույթի ու կապիտալի արտահոսքի՝ ուղղակի ու անուղղակի կապերի մասին կարտահայտվեն տնտեսագետները...»,-գրել է նա, տեղեկացնում է Panorama.am։