2019-05-22 20:52
Լրատվական գործակալություններ
Զասը պաշտոնավարելու է 2020 թ. հունվարից
ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստում որոշում է ընդունվել պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Համապատասխան որոշումն ընդունվել է նեղ կազմով նիստի ընթացքում։
ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթաժողովը նախատեսվում է անցկացնել Բիշքեկում նոյեմբերի 28-ին։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանդիպման նախօրեին տեղի կունենա կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից փոխատեղմամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնում է Բելառուսին։