Ովքե՞ր են իրականացնելու դատավորների վեթինգը

Դատական համակարգը միանաշանակ առողջացման կարիք ունի, սակայն ընտրված ճանապարհը ճիշտ չէ։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրուցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը, որ մասնակցում էր ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքին, տեղեկացնում է News.am։

«Ո՞վ է առողջացման գործընթացն իրականացնելու։ Եթե լենանազարյաններն ասեն՝ եկեք պավլիկմորոզովություն արեք, եթե նրանք իրենց միջից պետք է ստեղծեն հանձնաժողովներ՝ առանց մեզ ներգրավելու, ապա արդեն պատկերացնում եմ, թե ինչ կլինի»,– ասաց Ռուբեն Սահակյանը։

Նրա խոսքով՝ հարց է՝ ովքե՞ր են վեթինգն իրականացնող դատավորները։

Основная тема:
Теги: