2019-05-24 07:58
Լրատվական գործակալություններ
Ովքե՞ր են իրականացնելու դատավորների վեթինգը
Դատական համակարգը միանաշանակ առողջացման կարիք ունի, սակայն ընտրված ճանապարհը ճիշտ չէ։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրուցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը, որ մասնակցում էր ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքին, տեղեկացնում է News.am-ը։
«Ո՞վ է առողջացման գործընթացն իրականացնելու։ Եթե լենանազարյաններն ասեն՝ եկեք պավլիկմորոզովություն արեք, եթե նրանք իրենց միջից պետք է ստեղծեն հանձնաժողովներ՝ առանց մեզ ներգրավելու, ապա արդեն պատկերացնում եմ, թե ինչ կլինի»,– ասաց Ռուբեն Սահակյանը։
Նրա խոսքով՝ հարց է՝ ովքե՞ր են վեթինգն իրականացնող դատավորները։