2019-05-24 13:02
Լրատվական գործակալություններ
ԲԴԽ-ի նախագահը հրաժարական տվեց
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Գագիկ Հարությունյանը ԲԴԽ նախագահ է ընտրվել 2018թ. մարտի 5-ին։ Մինչ այդ նա երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։