Թերեզա Մեյը կհեռանա հունիսի 7-ին

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին կհեռանա Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Համապատասխան հայտարարությունը նրան ստիպել են անել կուսակիցները, ներառյալ Կառավարության անդամները, որոնք դժգոհ են Մեյի կողմից ԵՄ հետ Brexit-ի մասին ներկայացված նոր համաձայնագրից:

Սա նշանակում է, որ Մեյը պետք է հեռանա նաև վարչապետի պաշտոնից: Սակայն հունիսի 7-ի պաշտոնաթողությունընրան թույլ է տալիս որպես լիիրավ վարչապետ ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով հունիսին սկզբին պետակամ այցով ժամանելու է Բրիտանիա:

Նոր առաջնորդի ընտրության գործընթացը պաշտոնապես կսկսվի հունիսի 7-ին, թեև այս պահին հիմնական թեկնածուն՝ ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, արդեն հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին:

Նման հնարավորություն է դիտարկում նաև Համայնքների պալատի նախկին առաջնորդ Անդրեա Լիդսը: Հնարավոր թեկնածուների թվում նշվում են ԱԳ նախարար Ջերեմի Հանթը և ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդը:

Մինչև որ չընտրվի նոր ղեկավար, իսկ այդ գործընթացը սովորաբար 6 շաբաթ է տևեում, Մեյն, ամենայն հավանականությամբ, այդ ընթացքում կմնա վարչապետի պաշտոնակատար, տեղեկացնում է News.am:

Основная тема: