2019-05-24 19:54
Լրատվական գործակալություններ
Օմբուդսմեն․ Անհրաժեշտ են լայն հանրային լսումներ
Անհրաժեշտ են լայն հանրային լսումներ անցումային արդարադատության վերաբերյալ։ Այս մասին ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խորհրդարանում անցումային արդարադատության վերաբերյալ ընթացող լսումներում։
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը փաստել է արդարադատության համակարգում արմատական լուրջ խնդիրների առկայության մասին։ Դրանց թվում են դատարանների հանդեպ անվստահությունը, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները, նիստերի ձգձգումը, քննության բանական ժամկետները չպահպանելը և այլն։ Այդ խնդիրների համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Խնդիրների մասին երկար տարիներ խոսել են, բայց չեն լուծել, նկատել է Արման Թաթոյանը, տեղեկացնում է News.am-ը։