Եվրոպային նույնպես սպասում են պատժամիջոցներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացրել է եվրոպական դաշնակիցների դեմ պայքարը՝ Իրանի հետ առևտրի պատճառով, գրում է Bloomberg-ը:
Ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով նախարար տեղակալ Սիգալ Մանդելքերի խոսքով՝ եվրոպական Instex ֆինանսական մեխանիզմը Իրանի հետ առևտրի պատճառով կարող է անջատվել ԱՄՆ-ի ֆինանսական համակարգից:
«Ես ձեզ կոչ եմ անում մտածել պատժամիջոցների հետևանքի մասին»,- Instex-ի նախագահ Պեր Ֆիշերին ուղղված նամակում նշել է Մանդելքերը:
Այդ մեխանիզմը ստեղծվել է հունվարին Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից: Այն ընկերություններին թույլ է տվել առևտրային հարաբերություններ հիմնել Իրանի հետ առանց ամերիկյան դոլարի կամ բանկերի, որոնք թույլ են տալիս շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ եվրոպացիները նախկինում թերահավատորեին էին մոտենում Instex-ին Թրամփի վարչակազմի հետ զրույցներում, սակայն անհրաժեշտ է դրան առավել լրջորեն մոտենալ:
Այդ նամակը մեկնաբանել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը՝ նշելով, որ բոլոր նրանք, ովքեր առևտուր կիրականացնեն իրանական ռեժիմի հետ, պատժամիջոցների տակ կհայտնվեն: