Հռոմի Պապ․ Գլոբալիզացիան արմատախիլ է անում ազգային արժեքները

Գլոբալիզացիան արմատախիլ է անում ազգային արժեքները, ուրբաթ հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Ռումինական ուղղափառ եկեղեցու Մշտական Սինոդի անդամների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բազմաթիվ մարդիկ օգտվում են տեխնոլոգիական զարգացումից և տնտեսական բարեկեցությունից, սակայն էլ ավելի շատ մարդիկ դուրս են մղված, քանի որ գլոբալիզացիան նպաստել է ժողովուրդների արժեքների բացառմանը՝ թուլացնելով էթիկան և համակեցությունը, որը վերջին տարիներին աղտոտված է վախի ճնշող զգացումով, որը, երբեմն նաև արհեստականորեն ուժեղացված, հանգեցնում է ինքնամփոփությանն ու ատելությանը, Agerpres–ը մեջբերում է հովվապետի խոսքերը:-Մենք պետք է օգնենք միմյանց և չզիջենք ատելության և անհատականացման մշակույթի գայթակղությանը»:

Ռումինական ուղղափառ եկեղեցու պատրիարք Դանիիլը Հռոմի Պապի հետ Ազգային տաճար այցելության ժամանակ հայտնել է իր երախտիքը 200 հազար դոլարի չափով ֆինանսական աջակցության համար, որը Հռոմի Պապ Հովհաննես Պավել Երկրորդը տրամադրել էր 1999-2002 թվականներին այդ տաճարը կառուցելու համար:

Դանիիլը նշել է, որ Ազգային տաճարը կառուցվում է այն տարածքում, որը նախորդ պատրիարք Թեոքթիսթը ստացել էր պետությունից որպես բարոյական փոխհատուցում այդ տարածքում գտվնած 5 եկեղեցիների համար, որոնցից երեքը քանդվել էին, իսկ երկուսը՝ տեղափոխվել կոմունիստական ռեժիմի կողմից Ժողովրդի տուն կառուցելու համար: «Այդ իսկ պատճառով Ազգային տաճարը քանդված եկեղեցիների վերածննդի, ինչպես նաև Ռումինիայի ժողովրդի կրոնական ազատության խորհրդանիշն է»,-եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը եռօրյա այցով Ռումինիայում է, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: