2019-06-01 12:22
Լրատվական գործակալություններ
Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել
Հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր զինծառայող Օմարով Ագիլ Աքիֆ օղլուի մահվան մասին՝ նշելով, որ նա սպանվել է Աղդամի շրջանի ուղղությամբ՝ դիպուկահարի կրակոցից։