Փաշինյան. Էռնեկյանի ընտանիքի գործունեությունը դարձավ Հայաստանի համար շրջադարձային կետ

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան մեծ» դահլիճում ընթանում է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովը»:

Գագաթնաժողովին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է News.am-ը:

Գագաթնաժողովը կընթանա մինչև հունիսի 6-ը: Գագաթթաժողովին մասնակցում են Բրազիլիայի, Պերուի, Էկվադորի, Արգենտինայի, Ուրուգվայի, Իտալիայի և Հայաստանի օդանավակայանների մոտ 120 ներկայացուցիչներ, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը, «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն:

Նշենք, որ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Հայաստանում ընկերության գործունեության ոլորտը ներառում է այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են ավիացիան, գյուղատնտեսությունը և բանկային սեկտորը: