Բեռնի Սանդերսն աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը

ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Բեռնի Սանդերսն աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Այսպիսով, սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից ներկայացված բանաձևն աջակցող օրենսդիրների թիվը հասել է 17-ի:

Բանաձևն ԱՄՆ կառավարությանը կոչ է անում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին՝ Ցեղասպանության պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով: Այժմ բանաձևը ներկայացվել է Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեին, տեղեկացնում է News.am: