Մարդասիրական առաքելությունը շարունակվում է

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբը հունիսի 4-ին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք. Հալեպ), հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայ մասնագետները, բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում, ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:

 «Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվել են ռուսաստանյան կողմի աջակցությամբ», – նշվում է

գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 8–ին հայտնել է 83 հայ մասնագետներից բաղկացած խմբի` Սիրիայի Հանրապետություն ուղարկելու մասին։ Հայ մասնագետները Հալեպի` բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն, տեղեկացնում է Newsarmenia.am։