2019-06-05 20:34
Լրատվական գործակալություններ
Փայլան․ Սա ատելության հողի վրա հանցագործություն է
Ստամբուլի հայաշատ Սամաթյա թաղամասում հայաստանցի կնոջ դանակահարության հետ կապված Կարո Փայլանը մեկնաբանություն է տվել թուրքական Tarafsizhaber կայքին, տեղեկացնում է News.am-ը։
Կարո Փայլանը նշել է, որ ակընհայտ է, որ հայ կնոջ դեմ հարձակումը տեղի է ունեցել ատելության հողի վրա։ Կարո Փայլանը շեշտել է, որ դեպքի հետ կապված խոսել է պատկան մարմինների հետ։
Նշենք որ օրեր առաջ Ստամբուլի Սամաթյա թաղամասում դիմակավորված անձինք բնակարանի մուտքի մոտ դանակահարել են հայաստանցի կնոջ և հեռանալուց ասել, որ դա սկիզբն է։
Հարևանների ահազանգով հիվանդանոց տեղափոխված հայաստանցի կինը բուժում է ստանում։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։