2019-06-07 07:11
Լրատվական գործակալություններ
«Գազպրոմ նեֆտ»-ը սկսում է Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլիով
«Գազպրոմ նեֆտ»-ը սկսում է Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլիով և մտադիր է շուտով ռուբլիով հաշվարկի անցնել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, լրագրողներին հայտնել է «Գազպրոմ նեֆտ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Դյուկովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Մեր պայմանագրերը հնարավորություն են տալիս ցանկացած պահի անցնել յուանի կամ եվրոյի, ու մատակարարումների մի մասը, համապատասխանաբար, հաշվվում է այդ արժույթով։
Ավելին, այս տարվանից մենք սկսել ենք Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլիով և մեր ծրագրերում է մոտ ապագայում ռուբլիով մատակարարումների անցնել ԵԱՏՄ-ի շրջանակներում», - ասել է նա, տեղեկացնում է aysor.am-ը: