Ակտիվիստները պահանջում են կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը

Մի քանի տասնյակ մարդ, նրանց շարքում` Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները, բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ։

Ցուցարարները պահանջում են Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը։ Նրանց ձեռքերում «Ռուբեն, հեռացի՛ր» գրությամբ պաստառներ են։

«Նա Հայաստանում միակ տնօրենն է, որը ոչ մի օգուտ չի տվել, այլ միայն վնաս», – պնդում են ակտիվիստները։

Նշենք, որ սա բողոքի առաջին ակցիան չէ` Խաչատրյանի հրաժարականի պահանջով։ Մայիսի 1–ին այգում այցելուների համար կազմակերպված միջոցառումներին զուգահեռ այգու մուտքի մոտ առավոտից մեկնարկել էր նախկին աշխատակիցների բողոքի ակցիան, տեղեկացնում է armeniasputnik.am։

Основная тема:
Теги: