2019-06-10 10:43
Լրատվական գործակալություններ
Նախնական արդյունքներ․ Տոկաևը հաղթել է
Այսօր ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երկրի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, որոնք անցկացվել են նախօրեին՝ հունիսին 9-ին, հայտնում է NUR.KZ-ը:
ԿԸՀ փոխնախագահ Կոնստանտին Պետրովի հրապարակած նախնական արդյունքներով Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստացել է ձայների 70,76 տոկոսը: Այսինքն՝ նրա օգտին իրենց ձայնն են տվել 6 504 054 ղազախստանցիներ:
Ամիրժամ Կոսանովը ստացել է 16,02 տոկոս ձայներ, նրա օգտին է քվեարկել 1 472 733 ղազախստանցի:
Ժամբիլ Ահմեթբեկովը՝ 1,82 տոկոս (167 249 ձայն):
Դանիա Եսպաևան՝ 5,2 տոկոս (470 153 ձայն):
Տոլեուտայ Ռահիմբեկովը՝ 3,2 տոկոս (294 271 ձայն):
Ամանգելդի Տասպիխովը՝ 2,07 տոկոս (190 304 ձայն):
Սադիբեկ Տուգելը՝ 0,92 տոկոս (84 348 ձայն):
NEWS.am