2019-06-11 13:19
Լրատվական գործակալություններ
Դանիելյան. Միայն խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը իրավասու է ուսումնասիրել ապրիլի 2016-ի իրադարձությունները
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ոչ քննիչ հանձնաժողով և ոչ էլ ժամանակավոր հանձնաժողով չի կարող ձևավորվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Բարձրագույն դատական խորհրդի հրաժարական ներկայածրած անդամ Գևորգ Դանիելյանը, տեղեկացնում է NEWS.am-ը։
«Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ոչ քննիչ հանձնաժողով և ոչ էլ ժամանակավոր հանձնաժողով չի կարող ձևավորվել. «Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել ՄԻԱՅՆ Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով» (Սահմանադրության 108-րդ հոդվածի 4-րդ մաս) …»,–գրել է նա: