2019-06-12 10:47
Լրատվական գործակալություններ
Իրանը բացատրել է թե ինչպես պահպանել միջուկային գործարքը
Եվրոպան կարող է պահպանել միջուկային գործարքը նախաձեռնողականության և գործնական միջոցներով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, հաղորդում է News.am-ը:
«Կարծում ենք, որ չնայած ԱՄՆ-ի՝ համաձայնագրից դուրսբերմանը, Եվրոպան և Գերմանիան կարող են ներդրում ունենալ միջուկային համաձայնագրի պահպանման ու տարածաշրջանում կայունության ապահովման համար՝ գործնական միջոցներով»,- ասել է նա:
Անդրադառնալով Թեհրանում Իրանի և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, Մուսավին նշել է, որ երկու կողմերը «լավ, բաց և կառուցողական» բանակցություններ են վարել: