ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ ԼՈՂԱՎԱԶԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լեռնահանքային ընկերությունների ԳեոՊրոՄայնինգ միջազգային խումբը /ԳՊՄ կամ Ընկերությունը/ ֆինանսավորեց ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող լողավազանի և հարակիсезономց ենթակառուցվածքների կապիտալ վերանորոգումը։ Այսպիսով, նախագծի շրջանակում Ընկերությունը վերանորոգեց 450քառ․մ․ մակերեսով լողավազանը, կառուցեց հանդերձարաններ, ցնցուղներ, սանհանգույց և ամառային սրճարան։
Ընկերությունը բարեկարգեց լողավազանի հարակից տարածքը, դարձնելով այն հանգստի գոտի, ապահովելով բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ պառկելաթոռներ, հովանոցներ, վրաններ և այլն։ Ամառային լողավազանը հանձնվեց տեղական ինքնակառավարման մարմնի կառավարմանը և այն նախատեսված է ապահովելու Արարատի մարզի բնակչության ակտիվ հանգստը։
«ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը հավատարիմ է մնում իր ներկայության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու սկզբունքներին։ Ամառային լողավազանի կառուցումը «Ռեսուրսներն ի բարօրություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի վառ օրինակն է, որը ուղղված է մարզի բնակիչների կյանքի սոցիալական պայմանների բարելավմանը։ Ուրախ ենք, որ նախագծի ավարտը համընկավ Հայաստանում շոգ եղանակի ժամանակահատվածի հետ։ Մենք վստահ ենք, որ նոր հանգստի գոտին նոր գույներ կհաղորդի Արարատյան դաշտավայրի բնակիչների հանգստի անցկացմանը»,- ասաց ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի Նախագահ Ռոման Խուդոլիյ։
***
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խումբը հիմնադրվել է 2001 թվականին, այն միջազգային մասնավոր ընկերություն է՝ ոսկու, արծաթի և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով։ Հայաստանում Ընկերությանն են պատկանում Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմբինատը և ԳՊՄ գոլդ ընկերությունը, որի կազմում են Սոթքի ոսկու հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։ Գործունեության ընթացքում Ընկերությունը ՀՀ տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 505 մլն ԱՄՆ դոլար։ Ընկերության սոցիալական ոլորտի ներդրումները վերջին 12 տարվա ընթացքում գերազանցում են 8,5 մլն․ ԱՄՆ դոլարը։