2019-06-18 17:18
Լրատվական գործակալություններ
Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր
Ազգային ժողովում փակ քվեարկությամբ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվեց Վահե Գրիգորյանը։
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ քվեատուփում առկա 122 քվեաթերթիկից անվավեր է ճանաչվել մեկը։
Այսպիսով` 99 կողմ, 22 դեմ ձայնով Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր, տեղեկացնում է Panorama.am-ը։