2019-06-19 14:00
Լրատվական գործակալություններ
Նստացույց ԱԺ-ի դիմաց
ՀՅԴ Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամները այսօր՝ հունիսի 19-ին, նստացույց են իրականցնում ԱԺ-ի դիմաց:
Նրանք պահանջում են չեղարկել Հարկային օրենսգրքի փաթեթով առաջարկվող եկամտային հարկի համահերթեցումը: Նախաձեռնության անդամներն ունեն պաստառներ՝ «ոչ համահարթեցմանը», «ոչ համահարթ սպասարկմանը» և այլ գրություններով:
Նշենք, որ այսօր նախատեսված է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցումը, տեղեկացնում է NEWS.am-ը: