2019-06-24 10:56
Լրատվական գործակալություններ
Կմասնակցի ՄԱԿ-ի ի Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի բացմանը
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 24-25-ն աշխատանքային այցով լինելու է Ժնևում` մասնակցելու համար ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի բացմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այցի շրջանակներում տեղի կունենան «Armenia. A year of democratic transitions» խորագրով ՀՀ կողմից կազմակերպվող հարակից միջոցառումը և Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի բացումը:
Նախատեսվում են նախարար Մնացականյանի հանդիպումները մի շարք պաշտոնյաների հետ: