2019-06-26 10:24
Լրատվական գործակալություններ
Վիրավորվել են առաջնորդի համար
Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումը վիրավորական է Իրանի ժողովրդի համար: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին, հաղորդում է IRNA-ն:
«Միջուկային զենքի արգելման մասին որոշում կայացրած անձի նկատմամբ պատժամիջոցների սահմանումն անտեղի և անբացատրելի քայլ է»,- Twitter-ում գրել է Ռաբիին:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ը հավելյալ պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ, որոնց թիրախում են Իրանի Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի հրամանատարները, Իրանի հոգևոր առաջնորդն ու Իրանի ԱԳ նախարարը, տեղեկացնում է News.am-ը: